Մանուշակագույն

 

1

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՜ւյր, փռվեց ահա իմ տրտմածհոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշմանուշակագույն…

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմածհոգում
Մի խամրած մշուշմանուշակագույն…

2

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա…

Ստվերներն իջնում ու փարվում Էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՜ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում, —
Խամրեցին, հանգանմայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն…

3

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորենժպտաց,
Դեմքդ մշուշում մանուշակագույն:

Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելովանցան —
Ու բացվեց հանկարծ միգամածհեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՛ռծիածան…

Քո՜ւյր իմ, այն մեռնող արև՛ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն…

4

Իրիկուն էր: Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի միերազ:
Դու հարազատ ու մոտ էիր ինձայնքան`
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՛զ, այնքան ջի՛նջ,
Ճախրում էին, հոգեվարում ումարում`
Համբուրելով ծիածանը ամոքիչ…

Եվ լույսերը, որ ճախրեցին ուանցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին—
Անրջացած, երազ դարձածսրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմհոգին…

5

Աղոթքի պես, երգի պես
Հոգիս ճախրեց դաշտերում.
Միայն զգում էի ես
Քո հմայքն ու քո հեռուն…

Միայն զգում էի, որ
Երկինքներում կուսական
Բռնկումները բոլոր
Նվաղեցին ու հանգան:

Հաշտություն էր ու ներում
Քո ժպիտը սրբազան _
Քո արցունքոտ աչքերում
Անրջացա՛ծ ծիածան…

6

Քո՜ւյր, երազներն այրվեցին ուանցան,
Եվ ջի՛նջ մնաց քո աչքերում, իմհոգում —
Մի սրբացած, անրջացած ծիածան`
Վերջի՛ն սիրո մի լուսավոր ամոքում:

Ու հիշում եմ առավոտը գունաթափ,
Ու կապույտը այն սփրթնած ուանհուն.
Ու հիշում եմ, որ քեզ կանչեց միկարապ,
Երբ արթնացար արևծագիդղյակում…

Ու հիշում եմ ես երկինքըվարդագույն,
Ոսկի վարդեր, որ բացվեցին ուչկան…
Ու հիշում եմ իրիկնային երկնքում
Հրաժեշտը ոսկեժպիտկարմրության…

Ու հիշում եմ հուր արևը — մի թիթեռ, —
Ճախրեց, անցավ, աննյութացավ ուչկա.
Իսկ իմ հոգին այնքան հստակ, ջինջէ դեռ —
Մի լո՛ւյս ժպիտ լուսաժպիտ աղջկա…

Իսկ երազներն այրվեցին ու անցան:
Բայց ջինջ մնաց քո աչքերում, իմհոգում —
Մի սրբացած, անրջացած ծիածան`
Վերջին սիրո մի լուսավոր ամոքում…

Տխրություն

Ոսկի

1

Կապույտի՛ մեջ, կապույտի՛ մեջ — արևի ոսկին:
— Քնի՜ր, քնի՜ր, կապույտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն, —
Փախցնում են աստղերի չուն ու կանչու՜մ, կանչում:

Խա՜չը վանքի, ե՜րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՜ր, զարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, ու նայի՜ր խաչին..

Նա ոսկի՜ է, երկի՜նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի՜ միրաժ արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն…

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՜ս:
Արթնացել են կարապները ու կանչո՜ւմ են մեզ:

Քո՜ւյր, վայրկյանը սրբազա՜ն է — բռնկում ու մահ,
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթի՜ր, զարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, — ու նայի՜ր խաչին…

2

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…

3

Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:

Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին…

Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. —
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:

Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին…

Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա —
Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի — Նրա…

4

Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
Օ, նայի՜ր հեռուն.—
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում…

Սփրթնած, գունատ կապույտը արդեն
Չքացավ, չկա.
Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ
Աչքերն աղջկա:

Շղթան ոսկեգույն, հրաշքի՛ շղթան
Բռնկվել է, տե՜ս:
Նայիր ու ժպտա՜, դու ժպտա՜ միայն`
Արևոտ — ու հեզ…

Եվ թող սո՛ւրբ թվա, որպես կույս հեռուն
Կապույտ մենության —
Արևածագին քրոջ աչքերում
Բռնկված շղթան…

5

Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,
Օրորվում են ալիքները լճերի:
— Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք.
Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի:

Ահա ճերմակ առագաստները` ոսկի
Արևի դեմ հարսների պես շիկացած`
Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի —
Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց…

Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում,
Ոսկենկար դեմքը արև-արքայի —
Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում,
Որ լաստերի ճանապարհը զարդարի…

Առագաստները, ոսկեգույն քող հագած,
Արևելյան հարսների պես նազանուտ, —
Օրորվելով ճամփա ընկան թևաբաց`
Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ…

6

Հրոտ, հրաշեկ ոսկին արևի`
Հրդեհված հոգու հովն է երևի…

Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա —
Լեռնային վանքի խաչերի վրա:

Փարվիլ է վանքի ոսկեթև խաչին`
Ժպտավառ` որպես համբույրն առաջին:

Որպես կարմրությունն այն այրող, հրոտ
Հարսնական դեմքիդ` ամոթխած կարոտ…

Որպես թափանցիկ կարմրությունն հոսող
Այտերիդ վրա` ոսկեգույն մի շող…

7

Եu հավատում եմ հասկի շշուկին, խոսքին —
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին:

Հեռաստանները հացի — ոսկեգույն, ոսկեգույն:
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն:

Աչքերիդ մեջ, հոգուս մեջ, քո՜ւյր իմ, կա՜ր, քո՜ւյր իմ, կար
Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկեվառ:

Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար`
Արտերի գիրկը բերրի` մի հեշտություն հրավառ:

Ու ժպտում էր բռնկված ոսկին` անշեջ ու անփույթ`
Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՜ մեջ կապույտ:

Եվ հավատում էի ես հասկերի խոսքին,
Ու վառվում էր կապույտում արևի ոսկին…

8

Արևը — որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ:

Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար:

Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:

Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ…

9

Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Արևի ոսկին —
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին:

Ու կապույտը` արևի մոտ շիկացած,
Վարդագույն —
Քո՜ւյր, կփռի դեմքիդ վրա — ամոթխած
Կարմրություն:

Ու կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում
Կամարի —
Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում—
Կմարի…

10

Ու կտարածվի մի տրտում մշուշ
Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ —
Խանձված հոգում…

Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն,
Ու գունատ էր դեռ:
Արևը անցավ — կապույտ դաշտերում՝
Մի ոսկի թիթեռ:

Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,
Արևը — անցավ.
Արևը — անհուն ու որբ կապույտում`
Բռնկված մի ցավ:

Իջնում է ահա մի տրտում մշուշ
Մանուշակագույն. —
Կապույտի՜, ոսկո՜ւ տրտմունա՜կ վերհուշ՝
Խանձված հոգում…

Երջանկություն

Կապույտը

1

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն .
Անզո՛ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՜տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

2

Արևից առաջ և ոսկուց առաջ —
Տրտո՛ւմ է այնքան.
Խմում է հոգին բաժակը երազ
Այդ կո՜ւյս տրտմության:

Արևից առաջ, երբ կապույտը` հեզ,
Սփրթնա՛ծ, գունա՛տ —
Հիվանդ աղջկա երազ է կարծես՝
Աղոտ, լուսակաթ:

Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես
Վառվում է հանկարծ:
Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝
Հոգու մեջ հանգած:
Երբ դեռ ո՜չ մի ձայն չի՜ ընկնում հոգու
Բաժակի մեջ լուռ: —
Երբ որպես ուրու դեռ քնած ես դու
Կապույտում մաքուր:

3

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՛ր քրոջ:

4

Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր:

Ղողանջնե՛ր են — լուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր են — թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛…

5

Երբ չկայիր կարծես դու` դղյակում հոգու
Անշշուկ քնած, —
Քո՜ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո —
Կապույտում մնաց: —

Պատուհանից դղյակի ես տեսնում էի
Երկինքները բիլ:
Շրթերիս մեջ, հոգուս մեջ մի խոսք ունեի.
— Քո՜ւյր, քնի՜ր, քնի՜ր…

Միայն զգում էի ես` լուռ, տրտում այնպես`
Որ ամեն ինչում —
Քո լուսավոր էության հարազատ ու հեզ
Կապույտն է շնչում:

Եվ չկայիր կարծես դու` դղյակում հոգու
Անշշուկ քնած:
— Քու՜յր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո—
Կապույտու՜մ մնաց:

ջուրը,երկինքը,

Если бы 7 раз в неделю было воскресенье

было бы круто если бы 7 раз в неделю было воскресенье я смог провадить время с друзями, смог спать столько хочу но потом всё станет верх в дном. Люди не будут знать когда работать и когда отдихать. А так хорошо, всё успеваем- и работать, и учится и отдихать.

Hello, my friend, I’m in legoland.for me this is the most beautiful park ever. I saw this park in pictures and decided to go there. beat would be cool if you beat us.

Հայտտնություն

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Ախ ես երանի անձրև լինեի

Երբ նայում եմ դուրս . պատուհանից այն կողմ. որ երկնքից դանդաղ մաղում է անձրևը. Մաքրում քաղաքը։ՈՒ ամեն ինչ դառնում է խոնավ ու տխուր։ ՈՒ ես սկսում եմ մտածել. Եթե ես լինեի մի կաթիլը այդ անձրևի. Կմաքրեի մարդկանց դեմքի տխրությունը։Ինչպես անձրևն է մաքրում փողոցների փոշին ու հոգնածությունը։ իսկ երբ անձրևը կտրվի. Մարդիկ մաքրված ոգով կպատրաստվեն տոնի։

Իմաստություն

Իմաստությունը ամեն գանձից էլ թանկ է.այն չես կարող գնել։Մարդն իմաստուն ու խոհեմ է դառնում տարիքի հետ։ Հասկանում է. Որ երբ հոգում չկա չարություն.նախանձ.կյանքն ավելի ուրախ ու անհոգ է դառնում։ Իզուր չէ.որ աստվածաշնչային Սողոմոն թագավորը Աստծուց խնդրեց ոչ թե հարստություն. Այլ իմաստություն։

 

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑