Երկկենցաղ գորտեր

Գորտեր (լատիներեն՝ Ranidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք։ Տարածված են ամենուրեք (բացառություն են կազմում Հարավային Ամերիկան, Ավստրալիայի հարավն ու Նոր Զելանդիան)։ Հայտնի է շուրջ 42 ցեղի 245, Հայաստանում՝ 2 տեսակ՝ լճագորտը և փոքրասիական գորտը, որոնք տարբեր հետազոտողների կողմից դասվում են 1 կամ 2 ցեղերի՝ Pelophylax և Rana։ Տարածված են գրեթե ամենուր։ Կապված են ջրային միջավայրի հետ։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր։ Հետևի վերջույթները երկար են. ունեն լավ զարգացած լողաթաղանթներ։ Ներքին կրնկային թմբիկը բարձր է և կլոր։

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑