Շնաձուկ

Սպիտակ շնաձուկ կամ մեծ սպիտակ շնաձուկ, կռճիկային ձկների սպիտակ շնաձկների ցեղի ծովատառեխային շնաձկների ընտանիքի միակ ներկայացուցիչ։ Հայտնի է նաև որպես շնաձուկ-մարդակեր կամ կարխարոդոն (լատիներեն՝ Carcharodon carcharias)։ ԶԼՄ-ներում հայտնի է նաև սպիտակ մեծ շնաձուկ անվամբ (բառացի թարգմանություն անգլերենից)։ Հանդիպում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ցամաքամերձ հատվածներում և բաց ջրերում։

Սպիտակ շնաձուկը աշխարհի ամենամեծ գիշատիչ ձկներից է։ Միջին երկարությունը մինչև 4.6 մետր է: Հանդիպել են նաև մինչև 6 մ երկարություն և 2200 կգ քաշ ունեցող շնաձկներ: Էգերը սեռահասուն են դառնում 12-14, իսկ արուները՝ 9-10 տարեկանում։ Կյանքի տևողությունը երկար ժամանակ համարվում էր 30 տարի, սակայն նոր հետազոտությունների համաձայն՝ սպիտակ շնաձկները ապրում են մոտ 70 տարի, որի պատճառով համարվում են ամենաերկարակյաց կռճիկային ձկները։

Սպիտակ շնաձկան հիմնական սնունդը ծովային կաթնասուններն են, ինչպես նաև ձկների և ծովային թռչուններիբազմաթիվ տեսակներ։ Այն մարդու համար շնաձկների ամենավտանգավոր տեսակն է, որին վերագրվում է մարդկանց վրա հարձակումների դեպքերի մեծամասնությունը

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑