կենսաբանություն

 

Գյուղական տորտուլա
Օվալաձև գրիմիա
Մամուռները կամ մամռանմանները ցամաքային, հազվադեպ՝ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր են: Բաժանվում են 3 դասի՝ անթոցերոտայիններ, լյարդամամուռներ և տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ: Հայտնի է մամուռների 27.000, ՀՀ-ում՝ 430 տեսակ: Մոտ 100 տեսակը Կովկասում հազվադեպ են: Ամենատարածված տեսակներն են գյուղական տորտուլան, օվալաձև գրիմիան, արծաթափայլ թելամամուռը, ճմաձև թելամամուռը, բազմաձև մարշանցիան և այլն:
Արծաթափայլ 
թելամամուռ 

Մամուռները հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում: Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում:

Մամուռները խոտանման, հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց ասիմիլյացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակիորեն առանձնացված են: Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով: 
Մամուռները չորադիմացկուն բույսեր են: Մամռածածկույթը պաշտպանում է հողի մակերևույթը չորացումից և լվացումից, արագ ներծծում և համեմատաբար երկար է պահպանում խոնավությունը, նաև շատ անողնաշարավորների բնակավայր է: Որոշ թռչուններ (կաքավներ, մայրեհավեր, դռլոններ) մամուռներն օգտագործում են որպես կեր, ուրիշները՝ որպես հիմնական շինանյութ՝ բույն սարքելիս: Սֆագնային մամուռներն օժտված են հակամանրէային հատկություններով: Քարաքոսերի նման մամուռները նույնպես միջավայրի աղտոտման ցուցիչ են: Կազմում են տորֆի հիմնական զանգվածը: Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով:

Սնկեր

Գլխարկավոր սնկերը կազմված ենսնկամարմնից (միցել) ու պտղամարմնից: Պտղամարմինը կազմված է գլխարկից և ոտիկից: Ոտիկի բոլոր թելերըմիանման են, իսկ գլխարկը կազմված էերկու շերտից՝ վերին և ստորին:
Սնկերի մարմինը կազմված է  պարզ կամառատ ճյուղավորված մանրադիտակայինթելիկներից՝ հիֆերից:Հիֆերի ամբողջությունը կոչվում է միցելկամ սնկամարմին:

Հիֆերը լինում են բազմաբջիջ (սեպտիրային) և ոչ սեպտիրային (ներկայացված մեկ հսկաբազմակորիզ բջիջով): Սեպտիրային հիֆերում բջջային միջնապատերի վրա կան անցքեր, որոնցմիջով ցիտոպլազման և օրգանոիդները (ներառյալ միջուկը) կարող են հոսել մի բջիջից՝ մյուսը:

 

Սնկերի   սննդառությունը

Սնկերն ընդունակ չեն կլանելու սննդի խոշոր մասնիկներ, ուստի սնունդը կլանում են միայն հեղուկի ձևով:Սնկերին հատուկ է արտաքին մարսողությունը, այսինքն սկզբում դուրս է նետվում հատուկ ֆերմենտներ պարունակող նյութ, որը քայքայումէ պոլիմերները մինչև հեշտամարս մոնոմերների, որոնք էլ ներծծվում են ցիտոպլազմայի մեջ:Որոշ սնկեր կարող են արտադրել բոլոր հիմնական մարսողական ֆերմենտները՝ պրոտեազները, որոնք քայքայում են սպիտակուցներ, պոլիսախարիդներ, ճարպեր և այլն, և դրա շնորհիվ աճում են ցանկացած սուբստրատում:

 

Ջրիմուռներ

       Ջրիմուռները պատկանում են ստորակարգ, ինքնասուն ջրային բույսերի խմբին. պարունակում են քլորոֆիլ և այլ գունակներ՝ կարոտին (A -նախավիտամին), քսանտոֆիլներ, բիլիպրոտեիդներ և այլն: Լուսասինթեզի միջոցով սինթեզում են օրգանական նյութեր: Միաբջիջ գաղութային կամ բազմաբջիջ օրգանիզմներ են: 
Մարմինը՝ թալոմը, զուրկ է արմատից, ցողունից ու տերևներից: Երկարությունը տատանվում է մի քանի միկրոնից մինչև 60 մ (ծովային գորշ ջրիմուռ): 
Պարզագույն (կապտականաչ) ջրիմուռների բջիջները զուրկ են ձևավորված կորիզներից և քրոմատոֆորներից, որոշ տեսակներ բազմակորիզ են: Ջրիմուռների բջջաթաղանթը կազմված է թաղանթանյութից, պեկտինային նյութերից և այլն: Պաշարանյութերից են օսլան, գլիկոգենը, բազմաշաքարները, հազվադեպ՝ յուղերը: Ջրիմուռների որոշ տեսակներ շարժվում են, սողում, որի մեխանիզմը դեռևս վերջնականապես պարզված չէ: Մտրակներ ունեցող տեսակները նման են մտրակավորներին (նախակենդանիներ), սակայն դրանցից տարբերվում են քլորոֆիլի և քրոմատոֆորների առկայությամբ:

Картинки по запросу ջրիմուռների մասին տեղեկությունՋրիմուռները բազմանում են վեգետատիվ (մարմնի հատվածավորման), ակինետների, պալարիկների միջոցով, անսեռ (զոոսպորներով կամ անշարժ ապլանասպորներով) և սեռական ճանապարհներով: Ջրիմուռները դասակարգվում են 10 բաժնի՝ կապտականաչ, պիրոֆիտային, դեղնականաչ, գորշ, կարմիր, կանաչ, էվգլենային, խարային, դիատոմային: Ջրիմուռներից (հավանաբար՝ կանաչ)  են սկիզբ առել ցամաքային բույսերը: Գոյություն ունեն ջրիմուռների մի շարք էկոլոգիական համակեցություններ, որոնք միավորվում են 2 մեծ խմբերում՝ ջրում (մինչև 200 մ խորություններում) և ջրից դուրս (հողում, ծառերի վրա, խոնավ տեղերում) ապրողներ: Մանր, ազատ լողացող ջրիմուռները մտնում են պլանկտոնի կազմի մեջ և, մեծ չափերով բազմանալով, առաջացնում են «ջրի ծաղկում» (գունավորում): Բենթոսի կազմի մեջ մտնող ջրիմուռներն ամրանում են ջրի հատակին կամ այլ ջրիմուռների:

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑