Ես դեմ եմ ծխելուն

‼️Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (WHO) տվյալներով ամեն տարի շնչառական խնդիրների պատճառով մոտ 570 000 երեխա է մահանում: Մահվան պատճառներից են` թոքաբորբը, օդի աղտոտվածության ու ծխախոտի երկրորդային ծխի պատճառով առաջացած հիվանդությունները:
#nosmokingarmenia🚭
#nosmoking🚭Screenshot_2018-05-29-12-21-39-868.jpeg

Բակտերիաներ

Բակտերիաներ (հին հուն․՝ βακτήριον՝ ցուպիկ), պրոկարիոտ (անկորիզ), մեծ մասամբ միաբջիջ միկրոօրգանիզմներիթագավարություն։ Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։

Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ըստ տարբեր հաշվարկների աշխարհում կա հինգ նոնիլլիոն (5×1030) բակտերիա։

Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։

Շնաձուկ

Սպիտակ շնաձուկ կամ մեծ սպիտակ շնաձուկ, կռճիկային ձկների սպիտակ շնաձկների ցեղի ծովատառեխային շնաձկների ընտանիքի միակ ներկայացուցիչ։ Հայտնի է նաև որպես շնաձուկ-մարդակեր կամ կարխարոդոն (լատիներեն՝ Carcharodon carcharias)։ ԶԼՄ-ներում հայտնի է նաև սպիտակ մեծ շնաձուկ անվամբ (բառացի թարգմանություն անգլերենից)։ Հանդիպում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ցամաքամերձ հատվածներում և բաց ջրերում։

Սպիտակ շնաձուկը աշխարհի ամենամեծ գիշատիչ ձկներից է։ Միջին երկարությունը մինչև 4.6 մետր է: Հանդիպել են նաև մինչև 6 մ երկարություն և 2200 կգ քաշ ունեցող շնաձկներ: Էգերը սեռահասուն են դառնում 12-14, իսկ արուները՝ 9-10 տարեկանում։ Կյանքի տևողությունը երկար ժամանակ համարվում էր 30 տարի, սակայն նոր հետազոտությունների համաձայն՝ սպիտակ շնաձկները ապրում են մոտ 70 տարի, որի պատճառով համարվում են ամենաերկարակյաց կռճիկային ձկները։

Սպիտակ շնաձկան հիմնական սնունդը ծովային կաթնասուններն են, ինչպես նաև ձկների և ծովային թռչուններիբազմաթիվ տեսակներ։ Այն մարդու համար շնաձկների ամենավտանգավոր տեսակն է, որին վերագրվում է մարդկանց վրա հարձակումների դեպքերի մեծամասնությունը

Երկկենցաղ գորտեր

Գորտեր (լատիներեն՝ Ranidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք։ Տարածված են ամենուրեք (բացառություն են կազմում Հարավային Ամերիկան, Ավստրալիայի հարավն ու Նոր Զելանդիան)։ Հայտնի է շուրջ 42 ցեղի 245, Հայաստանում՝ 2 տեսակ՝ լճագորտը և փոքրասիական գորտը, որոնք տարբեր հետազոտողների կողմից դասվում են 1 կամ 2 ցեղերի՝ Pelophylax և Rana։ Տարածված են գրեթե ամենուր։ Կապված են ջրային միջավայրի հետ։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր։ Հետևի վերջույթները երկար են. ունեն լավ զարգացած լողաթաղանթներ։ Ներքին կրնկային թմբիկը բարձր է և կլոր։

Ճանապարհորդի ընկերը որոշեց մի քանի շաբաթ անցկացնել Նեպալի մենաստաններից մեկում: Մի անգամ՝ կեսօրին, նա մտավ մենաստանի բազում եկեղեցիներից մեկը և տեսավ խորանին նստած մի ժպտացող հոգևորականի:

— Ի՞նչու ես ժպտում,- հարցրեց նա:

— Որովհետև ես հասկացել եմ բանանների իմաստը,- պարկը բացելով և նեխած բանանները հանելով՝ պատասխանեց հոգևորականը:- Սա հենց կյանքն է, որ անցել է իր ուղին և չի օգտագործվել, ու հիմա արդեն շատ ուշ է:

Ապա նա իր պարկից մի ուրիշ բանան հանեց, որ դեռ կանաչ էր: Նա այն ցույց տվեց մարդուն և ապա դրեց պարկի մեջ:

— Սա այն կյանքն է, որ դեռ չի սկսել անցնել իր ուղին և սպասում է հարմար պահի:

Վերջապես նա հանեց իր պարկից մի հասուն բանան, մաքրեց ա յն և կիսելով տղամարդու հետ՝ ասաց.

— Սա ներկա պահն է: Սովորի՛ր ապրել այն առանց վախի:

 

Այս պատմությունը ուզում էր ասել որ ամեն վարկյան ամեն ինչի վերջը կա

Հիվանդն ասում է իր բժշկին.

— Վախն իշխում է ինձ և  խլել է իմ ամբողջ ուրախությունը:

— Այստեղ՝ իմ  սենյակում,  մի մուկ կա, որ  կրծում է իմ  գրքերը,- ասաց  բժիշկը:- Եթե ես վախեցնեմ   մկանը,  նա կթաքնվի ինձանից, և իմ կյանքը կերածվի մկան որսի: Դրա փոխարեն  ես իմ լավագույն   գրքերը կարող եմ տեղափոխել եմ մի ապահով տեղ  և  նրան  թույլատրել, որ  կրծի մնացածները:  Այսկերպ  նա մուկ է  մնում ինձ համար  և  հրեշ չի դառնում:  Մի քանի բաների´ց վախեցեք և  Ձեր  ամբողջ վախը  դրանց  վրա կենտրոնացրեք:  Այդպես   կարևոր գործերի հանդիպելիս Դուք  կարող եք ուժեղ լինել:

Պատմությունը ուզում է ասել որ եթե վախին իմաստ չտաս նա քեզ չի վախեցնի

Իմաստնություն փնտրող  մարդը որոշեց լեռը բարձրանալ, քանի որ նրան ասել էին, որ Աստված հայտնվում է այնտեղ ամեն երկու տարին մեկ: Իր  այնտեղ եղած  առաջին տարվա ընթացքում  նա կերավ այն ամենն, ինչ  հողը կարող էր առաջարկել:  Ի վերջո  ուտելիքն սպառվեց, և նա ստիպված էր  վերադառնալ քաղաք:

— Աստված անազնիվ է,- բացականչեց նա: — Մի՞թե   չգիտեր, որ ես մի ամբողջ տարի սպասում էի, որ լսեմ Իր ձայնը:  Ես քաղցած եմ  և պետք է վերադառնամ քաղաք:

Այդ պահին հայտնվեց հրեշտակը։

— Աստված  շատ է ուզում  խոսել քեզ հետ,- ասաց հրեշտակը։

— Ամբողջ տարին Նա կերակրեց քեզ: Նա հուսով էր, որ դրանից հետո դու ինքդ  կսկսես  արտադրել քո  ուտելիքը: Էլ ի՞նչ ես ուզում: Եթե մարդը ի վիճակի չէ  պտուղ աճեցնելու  իր ապրած տեղում, նա պատրաստ չէ խոսելու Աստծո  հետ:

 

Այս պատմությունը ուսուցանում է որ դու եթե չես անում քեզ համար ապա արժանի չես ոչնչի

Մի անգամ Բուդդան նստել էր իր աշակերտների հետ, երբ նրան մի մարդ մոտեցավ:
-Աստված գոյություն ունի˚,- հարցրեց նա:
-Այո՛, Աստված գոյություն ունի,- պատասխանեց Բուդդան:
Նախաճաշից հետո մի ուրիշ մարդ էլ հայտնվեց:
-Աստված գոյություն ունի˚,- հարցրեց նա:
— Ո´չ, Աստված գոյություն չունի,- պատասխանեց Բուդդան:
Օրվա վերջում մի երրորդ մարդ Բուդդային նույն հարցը տվեց, և նրա պատասխանն այսպիսին էր.
-Դու ինքդ պիտի քեզ համար որոշես:
-Ուսուցի´չ, բայց դա անմտություն է,- ասաց աշակերտներից մեկը,- դու ինչպե՞ս կարող ես երեք տարբեր պատասխան տալ միևնույն հարցին:
-Որովհետև նրանք տարբեր մարդիկ էին,- պատասխանեց Պայծառատեսը,- և ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով, ոմանք` համոզվածությամբ, ոմանք`մերժմամբ, ոմանք էլ` երկմտանքով:

 

Այս պատմության իմաստը նա է, որ ուրիշները չեն կարող որոշել թե դու ով ես կամ ում ես հավատում

Ես հասկացա որ որ ուրիշների հետ վարվիր այնպես ինչպես կուզենաիր որ քեզ հետ վարվեին

Մի մարդ լավ սերմեր սերմանեց իր արտի մեջ։ Մի գիշեր, երբ ամեն մարդ քնի մեջ էր, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ և գնաց։ 26 Երբ սերմերն աճեցին և սկսեցին հասկ դառնալ, այն ժամանակ երևաց և այդ որոմը։ 27 Տանտիրոջ ծառաները եկան և ասացին նրան. «Տե՛ր, մի՞թե դու քո արտի մեջ միայն լավ սերմեր չսերմանեցիր. հապա որտեղի՞ց է այդ որոմը»։ 28 Տերը պատասխանեց. «Թշնամի մարդու արած գործ է դա»։ Ծառաներն ասացին. «Ուզո՞ւմ ես, որ գնանք և քաղհանենք որոմը»։ 29 «Ո՛չ,-պատասխանեց Տերը,-որպեսզի չլինի թե որոմը քաղելիս ցորենն էլ միասին արմատախիլ անեք։ 30 Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը. ես այն ժամանակ հնձողներին կասեմ՝ նախ որո՛մը քաղեցեք, խրձե՛ր կազմեցեք այրելու համար և ապա միայն քաղեցե՛ք ցորենը և ամբարեցե՛ք իմ շտեմարաններում»։
Ահա ճիշտ սրա նման է երկնքի արքայությունը։

 

Այս առակը ուսուցանում է որ  պետք է սպասել և նոր գործել

 

Блог на WordPress.com.

Вверх ↑